Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Մոլդովական գինին ժամանակավորապես կվերադառնա Ռուսաստան

Մոլդովական գինին ժամանակավորապես կվերադառնա  Ռուսաստան
16.10.2013 | 13:50

Ռուսական խաղերի արդյունքում մոլդովական գինին կվերադառնա ռուսական շուկա, թեև, ըստ մինչ այժմ հնչած պաշտոնական հայտարարությունների, սույն որոշման կյանքը կարող է կարճ լինել: «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները, ովքեր մեկնել էին Մոլդովա` ստուգելու մոլդովական գինու արտադրության տեխնոլոգիան և տեղում պարզելու որակական հատկանիշները, հաշվետվություն են ներկայացրել: Կառույցի ղեկավար Գենադի Օնիշչենկոյի խոսքով` «Կան բոլոր հիմքերը այդ հարցում որոշ տեղաշարժի համար»: Վերջնական որոշումը «Ռոսպոտրեբնադզորը» կընդունի այս շաբաթվա ընթացքում: Օնիշչենկոն նշել է, թե ՌԴ արտահանելու դեպքում առաջնությունը կտրվի մերձդնեստրյան շրջանի գինիներին: Մոլդովացի մասնագետները բավականին տարօրինակ են համարում ռուսների այս քաղաքականությունը, որի արդյունքում Դնեստրի մի ափում արտադրվող գինիները հավանության են արժանանում, իսկ մյուս ափինը` ոչ: Մոլդովացիները հույս ունեն, որ մինչև հոկտեմբերի վերջ գինին կմտնի ռուսական շուկա, որը, սակայն, նոյեմբերին կարող է կասեցվել: Գենադի Օնիշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, թե նման որոշումը չի կարող երկար տևել, քանի որ անհրաժեշտ կլինի մոլդովական գինեարտադրության ավելի մանրամասն հետազոտություն: Իր հերթին ՌԴ Դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտության կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը ասել է. «Ես համոզվածություն ունեմ, որ երկրները, որոնք ձգտում են ԵՄ, կպատժվեն անհնազանդության համար: Դա բոլոր դեպքերում տեղի կունենա և շատ շուտ` մինչև Նոր տարի»:

Մոլդովացիները հույս ունեն, թե ռուսական շուկայի հետ ծագած խնդիրների հետևանքով մեծ վնասներ չեն կրի, քանի որ այս օրերին երկրում գտնվող ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է մոլդովական գինիների համար ԵՄ առևտրի գոտու ազատականացման մասին, որի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել գալիք` 2014-ի սկզբից ոչ շուտ: Այսպիով, Եվրոպական միությունը հնարավորություն կտա մոլդովացիներին անկախանալ ռուսական շուկայից և ռուսների քաղաքական քմայքներից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ